Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-ի էջում գրված է․
«Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն:
Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը:
Որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 28-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:
Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններում»:
https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4069947509706360?__cft__%5B0%5D=AZUaA9pKZ4LWqoR7-DGd8FCEfzO0SPqQ4CPitV2FPVN15rgyEJ1O1EldD9etLu8tqYNuaX4snFeosKtDpGyU0JSvq8U7prYFA8O_V27UMPI3aGf0pTn2kPISQFX3-CKWGTvfd59bl707feyWRbRbDjmq&__tn__=%2CO%2CP-R
