Հասարակություն

Ջրանցքում հայտնաբերվել է կոռոզիայի ենթարկված հրթիռ

Ապրիլի 13-ին, ժամը 11:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին հարակից ջրանցքում ական է նկատվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է կոռոզիայի ենթարկված ՀՄՄ-2-ի 25 մմ 1 հրթիռ, 1 մարտագլխիկ, 1 հատ 12,7 մմ փամփուշտ և 1 փող:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ սակրավորների կանչի վայր հասնելը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ