«BR 24» հեռուստաալիքը, վկայակոչելով Գերմանիայի իշխանություններին, հայտնում է, որ երկրի արևմուտքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 106 մարդ:
Ռեյնլանդ Պֆալց դաշնային հողում զոհվել է 63 մարդ, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում ՝ 43 մարդ: Մոտ 165 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում մի քանի տուն է փլուզվել:
Գերմանիայում ջրհեղեղը տեղի է ունեցել հորդառատ անձրևների պատճառով, որոնք սկսվել են հուլիսի 14-ին և շարունակվում են մինչ օրս: