«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր էտեղափոխվել այլ ակումբ:
Նշվում է, որ ֆուտբոլիստը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ:
Ռոնալդուն «Յուվենտուսի» ղեկավարությանը հայտնել է պայմանագիրն ավարտին հասցնելու իր որոշման մասին. այն նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը մտադիր է հանդիպւմ ունենալ «Յուվենտուսի» սպորտային նոր տնօրենի Ֆեդերիկո Կերուբինիի հետ, որպեսզի հստակեցնի Ռոնալդուի հետ կապված իրավիճակը:
Այս մասին տեղեկանում ենք La Gazzetta dello Sport-ից: