fbpx
Ժամանց

«Ջումանջի. Բարի գալուստ ջունգլի» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումն արդեն սկսվել է

Հոլիվուդյան արտաֆիլմերի աստղ Դուեյն Ջոնսոնը իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ 2017թ. նկարահանված «Ջումանջի. Բարի գալուստ ջունգլի» ֆիլմի երկրորդ մասն արդեն ստեղծման փուլում է:

Ջոնսոնի անակնկալ հայտարարությունը շատ է ոգևորել ֆիլմի երկրպագուներին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Պարբերականը նկատում է, որ 2017թ. նկարահանված «Ջումանջի»-ն էականորեն տարբերվում է 1995թ. օրիգինալ ֆիլմից, որում գլխավոր հերոսին մարմնավորել է Ռոբին Ուիլյամսը:

2017թ. ֆիլմում չորս դեռահաս խաղացողներ վերածվում են տեսախաղի ավատարների, որոնք տարբեր արկածներ են հաղթահարում ջունգլիներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ