«Յուվենտուսից» «Էվերթոն» տեղափոխված 21-ամյա հարձակվող Մոյզե Քինը կրկին վերադարձավ իտալական ակումբ։
Այս մասին պաշտոնապես հայտարարել է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Քինն այժմ վարձակալվել է «Յուվեի» կողմից՝ հետագայում գնելու պարտավորությամբ։ Վարձակալությունը 2 տարի ժամկետով է։
Նշենք, որ Քինի պայմանագիրը «Էվերթոնի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
Ֆուտբոլիստը անգլիական ակումբ էր տեղափոխվել 2 տարի առաջ։
