«Յուվենտուսը» առաջին թիմի մի քանի ֆուտբոլիստների կվաճառի, որպեսզի բալանսավորի ֆինանսական վիճակը և համապատասխանի ՈՒԵՖԱ-ի ֆեյր-փլեյի կանոններին: Այս տեղեկությունը փոխանցում է Calcio Mercado պարբերականը։
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ակնկալվում է ստանալ 300մլն եվրո, ինչը թույլ կտա փակել Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձով և տրանսֆերային արժեքով պայմանավորված ծախսերը:
Իտալական ակումբը լքելու հավակնորդների թվում են Միրալեմ Պյանիչին, Բլեզ Մատյուիդիին, Էմրէ Ջանին, ինչպես նաև Պաուլո Դիբալան:
Նշենք նաև, որ շարունակվում են բանակցությունները Մարիո Մանջուկիչի՝ Քաթարի «Ալ Ղարաֆա» ակումբ տեղափոխվելու շուրջ: