Յուվենտուսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կբաժանվի Դիբալայից

«Յուվենտուսը» հարձակվող Պաուլո Դիբալայից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կբաժանվի։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

Աղբյուրի փոխանցմամբ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին է պնդում, որ արգենտինացուն վաճառքի դուրս կբերեն։ Իտալիայի չեմպիոնի մարզիչը 25-ամյա հարձակվողի համար թիմում տեղ չի տեսնում, քանի որ կարծում է, որ նա խաղադաշտում համատեղելի չէ «Յուվեի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

 

Ամենաթարմ