«Յուվենտուսը» հետաքրքրվում է Տոբի Ալդերվեյրելդի ծառայություններով:
«Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին կայցելի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Տոտենհեմ»-«Այաքս» հանդիպմանը: Պարատիչին կհետևի Ալդերվեյրելդի խաղին:
Խաղացողի հրաժարագինը կազմում է 25 մլն եվրո: Այս մասին հայտնում է Calcio Mercato-ն:
Նշենք, որ Ալդերվեյրելդի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: