Վերջին տարիներին Թուրինի «Յուվենտուսը» տրանսֆերային շուկայում հայտնի է դարձել թոփ ֆուտբոլիստներին անվճար ձեռք բերելու իր յուրօրինակ ունակությամբ։ Հաջորդ ամառ նրանք կփորձեն հերթական ֆուտբոլիստին ձեռք բերել այս ճանապարհով: Այս ամսին հայտնում է AS-ը:
Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսը» կսպասի մինչև 2020 թվականի ամառը և կփորձի ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին, ում պայմանագրի ժամկետը լրանում է հենց այդ ժամանակ։
Ա սերիայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում է Էրիկսենին տեսնել իր թիմում։ Իտալացի մասնագետը պատրաստ է մեկ տարի սպասել դանիացու ժամանման համար։
Նշենք, որ «Յուվենտուսի» անվճար ձեռք բերած ֆուտբոլիստների ցանկում են Ադրիան Ռաբյոն և Աարոն Ռեմսին։
