Հուլիսի 1-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 9-րդ կիլոմետրին «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։
Այս մասին տեղեկանում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ 68-ամյա վարորդ Ռիմա Ոսկանյանը և 62-ամյա ուղևորուհի Ռոզա Ոսկանյանը մահացել են:
Կատարվում է քննություն։

