ԼՀԿ խմբակցությունը Կառավարությանն էր ներկայացրել ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի, տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գները:
Նախագիծը, սակայն, հավանության չարժամնացավ Կառավարության կողմից: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այս տեղեկությունները գաղտնազերծելը կվնասի պետության անվտանգությանը և այս անձանց անվտանգությանը: Նա նշեց՝ դա լեգիտիմ շահ է Սահմանադրությամբ սահմանված՝ տեղեկատվական ազատության իրավունքի սահմանափակման մասին, և այս տեղեկատվությունը պետք է շարունակի մնալ գաղտնի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ թափանցիկ աշխատելը կարևոր է, սակայն կա մի կետ, որից ավելի տեղեկատվություն բացելը տրամաբանական չէ, քանի որ բացվում է ոչ միայն հանրության, այլև բոլոր պոտենցիալ հետաքրքրություն ունեցողների համար՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս: