Կա ընթացող պրոցես․ Սանոսյանը՝ սահմանային իրավիճակի մասին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ սահմանային իրավիճակին։

Նա ասաց, որ ընդհանուր առմամբ փոփոխություններ չկան, բացառությամբ պարբերաբար գրանցվող որոշակի միջադեպերը։

Սանոսյանի խոսքով՝ կա ընթացքող համատեղ գործընթաց, որի արդյունքում ռուս սահմանապահները կկանգնեն սահմանի երկայնքով, իսկ ադրբեջանական զորքերը ադրբեջանական ԶՈւ-ն դուրս կբերվի ՀՀ տարածքից։

Նա նշեց, որ այնուհետև կսկսվեն բանակցություններ՝ սահմանների որոշ հատվածներում ճշգրտումներ անելու վերաբերյալ։

Ամենաթարմ