Կադիրովը պահանջում է, որ Զելենսկին ներողություն խնդրի իրենից

Ամենադիտվածներ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը գրառում է կատարել Telegram-ի իր ալիքում:

Գրառմամբ ղեկավարը պահանջել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հաստատել ավելի վաղ պահանջած ներողությունը:

Կադիրովը գրել է` ժամանակին ես գիտեի Զելենսկիին` որպես մարդ, ով ընդունելով իր մեղքերը ներողություն է խնդրում:

«Նա հարգարժան տղամարդ էր։ Սակայն այժմ, չգիտես ինչու, փորձում է բարձրացնել ինքն իրեն և այլ կերպ ներկայանալ։ Այժմ Դուք, ստանալով Ուկրաինային նախագահի լիազորություններ, ամեն անգամ հորինում եք նոր տարբերակներ։ Դուք պետք է հստակ որոշեք ձեր դիրքորոշումը և ներողություն խնդրեք։ Հակառակ դեպքում Դուք ստիպված կլինեք պատասխան տալ ինձ»,-գրել է նա։

Հայտնեք, որ Կադիրովը նման արձագանք է տվել, քանի որ Զելենսկին իր հարցազրույցներից մեկում պատմել է, որ

Այդպես է Կադիրովը արձագանքել Դմիտրի Գորդոնին տված Զելենսկիի հարցազրույցին, որն Ուկրաինայի նախագահը տվել է կես տարի առաջ։ Դրանում նա պատմել է, որ «Կվարտալ 95» ստուդիայի շոուներից մեկում ցուցադրել են կադրեր, երբ Կադիրովը լալիս է:

Այս մասի հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ամենաթարմ