Կախված վիճակում հայտնաբերված կալանավորի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ իր երկու նավթային լցանավերը թիրախ են դարձել ԱՄԷ-ի ջրերում

Արդարադատության նախարարի հրամանով «Արմավիր» ՔԿՀ-ում նոյեմբերի 16-ին կախված վիճակում հայտնաբերված կալանավորված անձի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն՝ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործին զուգահեռ։

Ծառայողական քննությունից բացի՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնությամբ, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, կիրականացվի 2019 թվականին քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի ուսումնասիրություն՝ քրեակատարողական հիմնարկներում նման դեպքերի պատճառները բացահայտելու և կանխելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։

Հրապարակող՝

Ամենաթարմ