Կալիֆոռնիայի հյուսիսային շրջաններում տեղատարափ անձրևները շարունակվում են

Հրապարակող՝

Կալիֆոռնիայի հյուսիսային շրջաններում տեղատարափ անձրևները շարունակվում են

Ամենադիտվածներ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Խաղաղօվկիանոսյան հզոր փոթորիկը իր հետ բերել է հեղեղումներ և սողանքներ: Արմատախիլ են եղել հարյուրավոր ծառեր: Այս մասին հայտնել է BBC-ն:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով նահանգի հյուսիսային շրջաններից տարհանվել են հազարավոր մարդիկ:

Հեղեղումների հետևանքով նաև վնասվել են բազմաթիվ տներ և ավտոմեքենաներ:

Նահանգում որոշ ավտոճանապարհներ փակ են:

Ամերիկայի ազգայի օդերևութաբանական կենտրոնից էլ զգուշացնում են, որ տեղատարափ անձրևները դեռ կշարունակվեն:

Աղբյուր՝ shantnews.am

Ամենաթարմ