հեղեղումներ
Տրոպիկական ցածր ճնշում 29U. ցիկլոնի սպառնալիքը նահանջում է, սակայն Հյուսիսային Քվինսլենդում հեղեղումների ռիսկը մնում է
Հյուսիսային Քվինսլենդը պատրաստվում է ուժեղ հեղեղումների և առատ տեղումների, քանի որ մոտենում է Տրոպիկական ցածր ճնշում 29U-ն։ Ցիկլոնի նախազգուշացումը չեղարկվել է, սակայն իշխանությունները զգուշացնում են զգալի հետևանքների մասին։
Ադելաիդան պատրաստվում է ամիսների ամենաուժեղ անձրևներին այս շաբաթավերջին
Ադելաիդան պատրաստվում է ամիսների ամենաուժեղ անձրևներին, քանի որ կանխատեսվում են զգալի տեղումներ և ուժեղ ամպրոպներ Հարավային Ավստրալիայում։ Սա հաջորդում է անսովոր չոր ամռանը։
«Կոջի» ցիկլոնը սպառնում է Թաունսվիլին. հեղեղումների վտանգ և հեռահաղորդակցության խափանումներ
Հյուսիսային Քվինսլենդը պատրաստվում է «Կոջի» արևադարձային ցիկլոնին, որը, որպես 2-րդ կարգի փոթորիկ, սպասվում է, որ կբերի կործանարար քամիներ և կյանքին սպառնացող հեղեղումներ Թաունսվիլին և հարակից տարածքներին։ Աղետը բարդանում է հեռահաղորդակցության լայնածավալ խափանումներով, որոնք առաջացել են պղնձի գողության կասկածանքով, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ մնացել են առանց կենսական կարևորության ծառայությունների։
Շաստա շրջանում հեղեղումները՝ հոսանքազրկումներ, փրկարարական գործողություններ և ճանապարհների փակումներ
Շաստա շրջանում ուժեղ անձրևներն ու հեղեղումները հանգեցրել են հոսանքազրկումների, ավտոմեքենաների արգելափակումների և արտակարգ փրկարարական գործողությունների։ Իշխանությունները հորդորում են բնակիչներին խուսափել հեղեղված ճանապարհներից և բարձրանալ անվտանգ վայրեր, քանի որ վտանգները շարունակվում են ամբողջ տոնական շաբաթվա ընթացքում։
«Կալմաեգի» թայֆունի ավերածությունները Վիետնամում՝ բնական աղետ և քաղաքական փոթորիկ
Վիետնամը պայքարում է «Կալմաեգի» թայֆունի հետևանքների դեմ՝ լայնածավալ փրկարար աշխատանքներով, իսկ երկիրը հայտնվել է կարևոր դիվանագիտական խաչմերուկում համաշխարհային ուժերի միջև:
Խոշոր հեղեղումներ Նյու Յորքում՝ Քուինսը ամենաշատը տուժած շրջաններից
Հուլիսի 31-ին 2025 թ. Նյու Յորքում ուժեղ անձրևների պատճառով խոշոր հեղեղումներ են տեղի ունեցել, Քուինսը ամենաշատը տուժած շրջաններից է: Նահանգապետ Քեթի Հոքուլը արտակարգ իրավիճակ է հայտարարել, քանի որ մետրոպոլիտենը, ճանապարհները և տրանսպորտային համակարգերը մեծապես վնասվել են:
Աղետալի հեղեղումներ Պեկինում և շրջակա շրջաններում
Պեկինում և հարակից շրջաններում հորդառատ անձրևները հանգեցրել են ծանր հեղեղումների՝ պատճառելով առնվազն 38 զոհ, զանգվածային տարհանումներ և ենթակառուցվածքների լայնածավալ վնաս:
Իտալիայում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել
Հորդառատ անձրևների ալիքը հինգշաբթի հարվածել է հյուսիսային Իտալիային՝ հեղեղելով Միլանի ֆինանսական կենտրոնը: Մտավախություն կա, որ հեղեղը Պիեմոնտ շրջանում տրակտոր հանդերձ քշել-տարել է տղամարդուն: RAI պետական հեռարձակողի կադրերը ցույց են տվել, որ Թուրինի մոտակայքի Օրկո վտակում դեռևս տեսանելի է մեքենայի անիվը, որտեղ տրակտորը շրջվել է պղտոր ջրի մեջ: Փրկարարները հայտնել են, որ որոնում են անհայտ կորած…
Կալիֆոռնիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 20-ի
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում հեղեղումների և փոթորկի զոհերի թիվը հասել է 20-ի, տեղեկացրել է Reuters գործակալությունը։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի խոսքով, որը մեջբերել է գործակալությունը, հորդառատ անձրևների հետևանքով, որոնք նահանգում սկսվել են դեկտեմբերի 26-ից, զոհվել է առնվազն 20 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ դեռ գտնվում են տարհանման մեջ։ Reuters-ի տվալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 19-ին կայցելի…
Ջուլիա փոթորիկը հեղեղումներ է առաջացրել Մեքսիկայում
«Ջուլիա» փոթորիկը հասել է Մեքսիկա՝ հեղեղումներ առաջացնելով Ակապուլկոյում և Գերերո նահանգի այլ վարչական շրջաններում, տեղեկացրել են տեղի ԶԼՄ-ները։ El Salvador թերթը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում են հեղեղումների հետևանքները երկրի առավել տոււժած շրջաններից մեկում՝ Սան Միգելի Ռիո Գրանդե կանտոնում։ Ջուրը կես ժամվա ընթացքում հեղեղել է տեղի բնակիչների տները մեկ մետրից ավելի բարձր և ոչնչացրել գույքն…
Պակիստանում մուսոնային անձրևների ու հեղեղումների հետևանքով տուժել է 33 մլն մարդ
Մուսոնային անձրևների ու հեղեղների պատճառով Պակիստանում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տուժել է ավելի քան 30 միլիոն մարդ, որը կազմում է այդ երկրի բնակչության 15 տոկոսը։ Ավելի քան 900 մարդ մահացել է։ Այս մասին Reuters-ին հայտնել է Պակիստանի կլիմայական փոփոխությունների նախարար Շերի Ռեհմանը։ Պակիստանի իշխանություններն կոչ են արել միջազգային հանրությանն աջակցել իրենց հեղեղումների հետևանքների վերացման…
Իսպանիայի մի քանի քաղաքներում հեղեղումներ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսպանիայում Կանտաբրիայում և Կաստիլիայում ձյան առատ տեղումները հեղեղումների են հանգեցրել այդ շրջաններում: Այս մասին հայտնում է տեղի Deia պարբերականը։ Իսպանիայի հյուսիսում գտնվող Բիլբաո քաղաքում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ են սկսվել։ Փողոցներում կայանված ավտոմեքենաները ջրի մեջ են հայտնվել ամբողջությամբ։ «Ես գնացի շան հետ զբոսնելու և տեսա իմ մեքենան ջրի տակ»,- պատմել է տեղի բնակիչներից մեկը: Հաղորդվում…
Հեղեղումներ Շրի Լանկայում․ կան զոհեր ու վիրավորներ
Շրի Լանկայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներ են գրանցվել, որի հետևանքով տասից ավել մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վիրավոր է, կա նաև անհայտ կորած։ Այս մասին տեղեկացնում է Xinhua գործակալությունը։ Նշվում է, որ ջրհեղեղների պատճառով մահացել է առնվազն 14 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել առնվազն 22-ը։ Նշվում է նաև, 100 հազարից ավել ընտանիքների տուժելու…
Հեղեղումներ ու սողանքներ Ճապոնիայում․ զոհվել է առնվազն 1 հոգի
Ճապոնիայում նույնպես առատ տեղումներ են։ Անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել ափերից ու աղետների պատճառ դարձել։ Ծագող արևի երկրի արևմտյան հատվածում համատարած հեղեղումներ ու սողանքներ են գրանցվել, որի հետևանքով կան նաև բազմաթիվ ավերածություններ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ նախնական տվյալներով կա 1 զոհ, ևս 2-ը համարվում են անհետ կորած: Բայց զոհերի…














