Լոս Անջելեսի Կալիֆորնիայի UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի VEM անսամբլը ելույթ կունենա Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
Համերգը կկայանա հունիսի 13-ին, ժամը 19:00-ին «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի շրջանակներում:
UCLA- ի VEM անսամբլի նպատնակն է ծանոթացնել ունկնդիրներին հայկական երաժշտական ավանդույթներին, ներկայացնել հայ երաժշտության հարստությունն ու բազմազանությունը:
Անսամբլը աշխատել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Դեյվիդ Սթարոբինը և Տիգրան Մանսուրյանը: Անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավարն է պրոֆեսոր Մովսես Պողոսյանը:
