fbpx
Ժամանց

Կալիֆոռնիայում Porsche ավտոմեքենայի աճուրդը չի կայացել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 1930-ական թթ. նացիզմի վերելքը խորհրդանշող պատմական Porsche ավտոմեքենայի աճուրդը չի կայացել, սակայն այդ ձախողումը որեւէ կերպ կապ չունի էթնիկ պատճառների հետ: Տեղեկացնում է Independent-ը:

Sotheby’s աճուրդի տանը չի հաջողվել հազվագյուտ ավտոմեքենայի համար գնորդ գտնել աճուրդի ժամանակ ծագած հակասությունների պատճառով:

Ավտոմեքենան գնել էին նացիստները 1930-ական թթ. Բեռլին-Հռոմ մրցարշավին մասնակցելու համար, եւ ավտոմեքենան խորհրդանշում է Գերմանիայի եւ Իտալիայի միջեւ ֆաշիստական դաշինքը: Սակայն 1939թ. սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, եւ մրցարշավը չկայացավ:

Bloomberg-ը նշում է, որ ավտոմեքենայի մութ անցյալը որեւէ դեր չի խաղացել աճուրդի ձախողման գործում: Հակասություններ են առաջացել մեկնարկային գնի շուրջ՝ 17 մլն դոլարի մասին հայտարարելու փոխարեն աճուրդի տունը հայտարարել է 70 մլն դոլարի մասին:

Բացի այդ, մասնակիցների միջեւ տարաձայնությունն են ծագել՝ կապված ավտոմեքենայի դասի հետ կապված. որոշները պնդել են, որ ցուցադրված լոտը ստեղծվել է հայտ”””””””””””’արարված լոտից մի քանի տարի ուշ: Արդյունքում մասնակիցները սուլել են  եւ զայրացած հեռացել տարածքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ