Կալուգայում տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժած ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Մարիա Առաքելյանը (ծնված 2008թ.) և Սոնա Ադամյանը (ծնված 1988թ.), ստանալով համապատասխան բժշկական օգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 3-ին Ռուսաստանի դաշնության Կալուգայի մարզում վթարվել է՝ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկել ու շրջվել է երեխաներ տեղափոխող ավտոբուս: 7 մարդ զոհվել է, նրանցից 4-ը եղել են երեխաներ:
Տուժածերի թիվը գերազանցում է 30-ը, իսկ ուղևորների ընդհանուր թիվը եղել է 48: Նրանց թվում երկու հայ է եղել:
https://www.facebook.com/armembrus/posts/758451544539985?__xts__[0]=68.ARBzfIGvoyT5FlTqFy3NSeiCnPPfJeSy7X0FHuGW9b6TOhu5wqvsnZSUfxRvd9F_eyDyO0N7tL61TtKijcpsOqB2l6h-LuK3sVy0xEeRaKn10H5GfmeHfXlJkhjaESkCoXR032KQL_hrVKuEnx2iOsAKnHrXfu2Ubhakz1XjUGoTEPgltKdmdtsczbh4MgtDA3VKBAkBbemzbQHoyh6kty3f6hyGsKvK2t69I-SVvYJVl8dwFQmFeJCaB2rpF42-aLKMgguO-ts1lu485KwOF8b3AuJMEWp0U-EI1UpSNEahWwn07e3P9fjM5bYFraVATRcp–7Pa_0Zg05H3FI&__tn__=-R