Կալյարին նոր գլխավոր մարզիչ ունի․ Sky Sport Italia

«Կայլարին» շուտով նոր մարզիչ կունենա։ Այդ պաշտոնը կզբաղեցնի իտալացի հայտնի մասնագետ Վալտեր Ձենգան։ Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը արդեն համաձայնեցրել են պայմանագրի կետերը, և գործարքի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին:

Իտալացի մասնագետի վերջին ակումբը եղել է «Վենեցիան», որտեղից նա հեռացվել է նախորդ գարնանը: Ձենգայի օգնականը կլինի Մակս Կենձին։ Նա վերջերս է գլխավորել Իտալիայի երիտասարդական հավաքականը:

Հիշեցնենք, որ «Կալյարի»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռոլանդո Մարանը հրաժարական է տվել երեկ:

Հավելենք, որ ակումբը արդեն 12 հանդիպում է, ինչ պարտություն է կրումե: Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Կալյարին» 11-րդ տեղում է:

Ամենաթարմ