fbpx
Իրավական

Ապօրինություն Գեղարքունիքի մարզում. հափշտակվել է գումար

Գեղարքունիքի մարզում կատարվել է ապօրինություն այս մասին հայտնել է Ոստիկանության կայքը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ հիման վրա պարզվել է , որ Գեղարքունիքի մարզում 2013 թվականին   մարզպետարանի և Շորժա համայնքի ղեկավարի կողմից հիմնադրված  ընկերությունը  համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքների կատարման 38 միլիոն 941 հազար 580 դրամի կնքվել է կապալային պայմանագիր։

Կապալառու հանդիսացող համայնքի ղեկավարը, օգտվելով Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան պաշտոնատար անձի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով ստեղծված հնարավորությունից, օգտագործել է պաշտոնեական դիրքն ու, կազմելով աշխատանքների պատշաճ կատարման վերաբերյալ բովանդակությամբ կեղծ կատարողական ակտեր և հանձնման-ընդունման արձանագրություններ, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 5 միլիոն դրամից ավելի գումար։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պետությանը հասցված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել է քննչական կոմիտե։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ