Կամչատկա թերակղզու Շիվելուչ հրաբուխը մինչև 9 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունը:
«Հոկտեմբերի 2-ին Շիվելուչ հրաբխից մոխրի արտանետում է գրանցվել։ Մոխրի արտանետման բարձրությունը կազմել է մինչև 9000 մետր»,-հայտնել է գերատեսչությունը:
Նշվում է, որ հրաբխի շրջանում օդանավերի միջազգային երթուղիներ չեն անցնում, մերձակայքում տուրիստական խմբեր չկան:
Միաժամանակ, հրաբխին տրվել է ավիացիոն վտանգավորության «նարնջագույն» գունային կոդ:
Շիվելուչը (3283 մետր ծովի մակարդակից) Կամչատկայի գործող հրաբուխն է։ Այն Կամչատկայի երկրամասի Ուստ-Կամչատսկի շրջանի Կլյուչի ավանից մոտ 45 կմ հեռավորության վրա է: