ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` ս. թ. հունիսի 29-ին, ժամը 19:00-ին, Երևանի պետական կամերային թատրոնի (հասցե՝ Մաշտոց 58) «Երկաթ» սրահում կներկայացվի «Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառքների երկրորդ մուտքը՝ հայ գեղանկարիչ ժորա Ավագյանի ստեղծագործություններով:
Ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Երևանի պետական կամերային թատրոն:
Կներկայացվեն Ժորա Ավագյանի 35 գեղանկարչական աշխատանքները:
«Կամերային ցուցահանդեսների» նպատակն է հնարավորություն ընձեռել Երևանում և ՀՀ մարզերում ապրող երիտասարդ, առաջին քայլերն անող, չճանաչված, գուցե նաև մոռացված արվեստագետներին՝ իրենց ստեղծագործություններով ներկայանալու հանրությանը: Այն միաժամանակ հարթակ է ցուցադրության հետ մեկտեղ կազմակերպել նաև ստեղծագործությունների վաճառք:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։