Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Ղազախական «Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը թիմի հետ մեկնել է Թուրքիա՝ ուսումնամարզական հավաքի։
Հովհաննիսյանի թիմը դրա ընթացքում նաև 3 ընկերական հանդիպում կանցկացնի, համապատասխանաբար՝ «Լեգիայի», «Դինամոյի» և «Լյուդոգորեցի» հետ։
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Կայրաթ» է տեղափոխվել հունվարի 11-ին։