Հունվարի 19-ին Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրի շրջանակներում «Ռոման» հյուրընկալվեց «Ջենոային»։
Ունդերի, Ջեկոյի գոլերի և Բիրասկիի ինքնագոլի շնորհիվ հյուրերը հաղթեցին մրցակցին 3-1 հաշվով։ «Ջենոայից» աչքի է ընկել միայն Գորան Պանդևը։
Նշենք, որ հենրիխ Մխիթարյանը չի հայտավորված չի եղել հանդիպմանը, քանի որ վնասվածք ունի։
Հաղթանակից հետո «Ռոման» վաստակած 38 միավորով 4-րդն է։ Մրցաշարային աղյուսակը վստահաբար գլխավորում է «Յուվենտուսը»՝ 51 միավորով։ 2-րդ տեղում «Ինտերն» է՝ 47 միավորով, իսկ 3-րդը «Լացիոն» է՝ 45 միավորով։

