Հոկտեմբերի 21-ին Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի շրջանակներում նախատեսված է ադրբեջանական «Քարաբախի» ու ղազախական «Կայրաթ» հանդիպումը։
Հայաստանի Ազգային հավաքականի ու «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանն ակումբի հետ չի մեկնի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ արտագնա հանդիպմանը։
Այս մասին հայտնում է Sport.kz-ն։
Նշվում է, որ այս տվյալը հաստատվել է ադրբեջանական ակումբի մամուլի ծառայության ղեկավարի կողմից, ով նշել է, որ Կամոն չկա Բաքու մեկնող ֆուտբոլիստների ցուցակում։