fbpx
Սպորտ

Կոնֆերենցիաների Լիգա․ Ալաշկերտը Երևանում կընդունի ԼԱՍԿ-ին

Հայկական «Ալաշկերտն» այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Երևանում կընդունի ավստրիական «ԼԱՍԿ»-ին։

Հանդիպումը կայանալու է Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում։ Խաղի մեկնարկը կլինի 20:45-ին։

Նշենք, որ հայկական թիմն առաջին 2 խաղերում պարտվել է «Մաքաբի Թել Ավիվին» և ՀԻԿ-ին ու զբաղեցնում է խմբում վերջին հորիզոնականը։

Բուքմեյքերներն այսօր «ԼԱՍԿ»-ին են ֆավորիտ համարում։ Նրա հաղթանակը գնահատվում է 1,60 գործակցով, իսկ «Ալաշկերտինը»՝ 5,25 գործակցով։ Ոչ-ոքին ստացել է 3,90 գործակիցը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ