fbpx
Աշխարհ

Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև կան լուրջ տարաձայնություններ. Ստոլտենբերգն ամփոփել է հանդիպումը

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո դրան մասնակցած ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն ամփոփել է նիստի արդյունքները։

Նա նշել է, որ մտքերի ուղիղ փոխանակում է եղել Ուկրաինայում իրադրության և եվրոպական անվտանգության հարցերով ու տվյալ հարցերում կան կոնկրետ տարաձայնություններ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն էլ, Ռուսաստանն էլ համաձայնել վերսկսել երկխոսությունը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է փոխզիջումների գնալ՝ կապված դաշինքին ցանկացած երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի միանալու հետ։ Ռուսաստանն էլ իր հերթին հայտարարում է, որ իր համար անընդունելի ռիսկեր կան՝ կապված ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ