fbpx
Քաղաքականություն

Արդարադատության նոր փոխնախարարը Միքայել Մինասյանի եղբայրն է․ ի՞նչ եզրակացնել այս նշանակումից

Արդարադատության նոր փոխնախարարը՝ Գրիգոր Մինասյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն է։

Մինասյանի նշանակման մասին հայտնի դարձավ այսօր։

Այս իրադարձությունը մեծ աղմուկ հանեց, քանի Միքայել Մինասյանի ու Նիկոլ Փաշինյանի ջրերը, մեղմ ասած, նույն առվով չեն հոսում։

Սակայն, բանն այն է, որ նույն առվով չեն հոսում նաև 2 եղբոր ջրերը։ Գրիգոր Մինասյանի գործունեությանը հետևողները գիտեն, որ նրա ու Միքայել Մինասյանի կարծիքները՝ կապված Նիկոլ Փաշինյանի ու ներկայիս իշխանությունների հետ, հակառակ բևեռներում են, իսկ եղբայրները՝ հակառակ ճամբարներում։

Այսպիսով, այս նշանակումից կարիք չկա որևէ առանձնահատուկ եզրահանգում կատարել․․․ սա հերթական սովորական նշանակումն էր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ