fbpx
Աշխարհ

Կանադան ընտրել է ձեռնարկություն, որը կհանի աղբը Ֆիլիպիններից

Կանադայի իշխանություններն Բերնաբի քաղաքում ընտրել են ձեռնարկություն, որը ամռան վերջին աղբը դուրս կբերի Ֆիլիպիններից: Այս մասին ասվում է Մետրո Վանկուվեր շրջանի պաշտոնական կայքում։

Ավելի վաղ Կանադայի շրջակա միջավայրի նախարար Քեթրին Մակքենզին հայտարարել էր, որ Bollore Logistics Canada տրանսպորտային ընկերությունը պետք է աղբը դուրս բերի Ֆիլիպիններից մինչև հունիսի վերջ։ Բայց Ֆիլիպինները մերժել են Կանադայի առաջարկությունը և հույս ունեն, որ աղբն ավելի շուտ դուրս կբերվի։

Փաստաթղթի համաձայն՝ ձեռնարկությունը, որը թափոններն էներգիայի է վերածում, կուտիլիզացնի մոտ 1,5 հազար տոննա կանադական աղբ, որը նախատեսվում է երկիր վերադարձնել Ֆիլիպիններից։

Նշվում է, որ այս ձեռնարկությունն ընտրվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից Վանկուվեր նավահանգստին մոտ գտնվելու պատճառով։ Ձեռնարկությունն աշխատում է ավելի քան 25 տարի և աղբից արտադրում էլեկտրաէներգիա, որն ապահովում է մոտ 16 հազար տների կարիքները։ Հայտարարության համաձայն՝ սա լավագույն տարբերակն է շրջակա միջավայրի համար աղբից էներգիա ստանալու առումով։

Ֆիլիպիններում 2014-2015-ին անցկացված հետազոտությունների համաձայն՝ աղբը գերազանցապես բաղկացած է թղթից և պլաստիկից։ Սպասվում է, որ աղբը կուտիլիզացվի ամռան վերջին։

Ավելի վաղ Քեթրին Մակքենզին տեղեկացրել էր, որ Bollore Logistics Canada տրանսպորտային ընկերությունը պետք է աղբը դուրս բերի Ֆիլիպիններից մինչև հունիսի վերջ։

Ֆիլիպինները հետ էին կանչել Կանադայից իրենց դեսպանին և հյուպատոսներին այն պատճառով, որ կանադական կողմը չէր սկսել աղբահանումը։ Ի պատասխան՝ Կանադայի իշխանությունները հայտարարել էին, որ հիասթափված են Ֆիլիպինների որոշմամբ, ընդ որում՝ երկրի ԱԳՆ-ն հաստատել էր, որ աղբը դուրս կբերի երկրից։ Ավելի վաղ կանադական իշխանությունները հրաժարվել էին վերադարձնել աղբը՝ վկայակոչելով մասնավոր փոխադրողին պարտավորեցնելու լիազորությունների բացակայությունը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ