Մարտի 8-ին ուժեղացված ծառայության էին դուրս եկել ճանապարհային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայողները:
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության նպատակն էր կին վարորդներ հայտնաբերելը: Կանանց բոլոր մեքենաները՝ անխտիր կանգնեցվել են …
Ճանապարհային ոստիկանները վարորդական վկայական պահանջելու փոխարեն շնորհավորել են կանանց գարնանային տոնի կապակցությամբ: Ճանապարհային ոստիկանները կին վարորդներին մաղթել են երջանկություն, սեր, բազում ժպիտներ և ամենակարևորը՝ կանաչ ճանապարհ:
Հասարակական կարգը պահպանող պարեկապահակետային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին կին հետիոտները, որոնց պարեկապահակետային ծառայողները շնորհավորել ու ծաղիկներ են նվիրել: