Հայաստանի կանանց ընտրանին սկսում է մարզական հավաքը

Կանանց Հայաստանի ազգային և մինչև 19 տարեկանների հավաքականները սկսում են նախապատրաստվել ընկերական հանդիպումներին, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Կանանց ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը հունիսի 9-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 12-ին և 15-ին մեր թիմը կանցկացնի ընկերական հանդիպումներ՝ մրցելով Ղազախստանի հավաքականի հետ: Հանդիպումները կկայանան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 17:00-ին: Կանանց ազգային հավաքականի մարզումային ծրագրին և հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կանանց Մ-19 հավաքականը նույնպես կսկսի նախապատրաստությունը հունիսի 9-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 12-ին մեր թիմը կմեկնի Բելառուս, որտեղ հունիսի 13-ին և 15-ին կանցկացնի ընկերական հանդիպումներ Բելառուսի հասակակից հավաքականի հետ: Կանանց ազգային հավաքականի մարզումային ծրագրին և հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ամենաթարմ