Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին կանչվել է ադրբեջանական արտաքին գերատեսչություն: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ-ից դժգոհություն են արտահայտել «Իրանի հակաադրբեջանական քարոզչության, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների զրպարտչական արշավի և սպառնալից հռետորաբանության առնչությամբ»: