Հայաստանը կանգնած է կարևորագույն ընտրության առաջ

Մենք կարևորագույն ընտրության առաջ ենք կանգնած՝ դառնալ Աֆղանստան կամ դառնալ Թայվան:

Աֆղանստանը չորդեգրեց ժողովրդվարացումը, արմատախիլ չարեց կոռուպցիան, ինքնուրույության չգնաց, որը պատճառ դարձավ դուրս բերել զորքերը և կտրել ֆինանսական օգնությունները, իսկ Թայվանի պարագայում այսօր ԱՄՆ նախագահը հայտնեց, ուզում եք՝ սպառնաց Չինաստնին, որ ինքը անմիջական պատերազմի մեջ կմտնի, եթե հարձակվեն Թայվանի վրա:

Եթե որևէ մեկը առաջ է քաշում մարտահրավերներին ինքնուրույն դիմակայելու իրատեսական օրակարգը, որը փառահեղ կլինի, սակայն չունի այդ օրակարգը, կարողությունը և տեսլականը, հետևաբար լավ կլինի ոչ ինքն իրեն խաբի, ոչ մյուսիներին: Ես ինքս շատ կուզեի, որ այդպես լիներ, բայց ինքս չեմ տեսնում այդ պոտենցիալը:

Հետևաբար, չկորցնելով ինքնուրույն գործելու օրակարգի մասին երազանքը, նպատակը, պետք է օգտվենք աշխարհում դոմինանտ երկրի մեկնած ձեռքի օգնությունից, որի համար մենք ոչինչ չենք կարող փոխհատուցել, բացի ավելի ինքնուրույն դառնալը, անվտանգ, ազատ ու ժողովրդավար լինելն է, որոնք կապահովեն մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու զարգացումը։

Նարեկ Այվազյան

Azat.tv մեդիանախաձեռնության հիմնադիր

Ամենաթարմ