Սլովենիան Ուկրաինային կմատակարարի 28 տանկ և ավտոտեխնիկա կստանա ԳԴՀ-ից

Ամենադիտվածներ

Ստեփանակերտում կայացել է Դավիթ Ամալյանի մենահամերգը

Սլովենիան Ուկրաինային կուղարկի 28 T55C տանկ, իսկ փոխարենը 35 ծանր բեռնատար և հինգ ծանր ավտոցիստեռն կստանա Գերմանիայից: Այդ մասին հաղորդել Է Սլովենիայի հեռուստատեսությունը:

«Այդպիսի փոխանակումը կամրապնդի պաշտպանական համագործակցությունը Սլովենիայի և Գերմանիայի միջև»,-գործարքը մեկնաբանել են Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի դիվանատանը: Հեռուստալրագրողների տվյալներով՝ խոսքը Հարավսլավիայի ժողովրդական բանակի այն զինանոցից տանկերի մասին Է, որը Սլովենիայի տարածքում մնացել Է 1990-ական թվականների սկզբին Հարավսլավիայի փլուզումից հետո:

Մինչև 2001 թվականն այդպիսի 30 տանկ արդիականացում Է անցել իսրայելցի մասնագետների մասնակցությամբ. այն նստել Է 52 մլն եվրո, սակայն 2006 թվականին այդ տանկերը կոնսերվացման են ենթարկել: 2018 թվականից Սլովենիայի պաշտպանության նախարարությունը դրանք վաճառքի Է հանել, սակայն հաջողվել Է վաճառել մարտալրակազմով միայն մեկ տանկ՝ 820 հազար եվրոյով:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ