ՀայՓոստը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները։
«Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ,
ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:
- Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի անաչառ դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում
- ԱԺ ընդդիմությունը Ալեն Սիմոնյանի լիազորությունները վիճարկող հայցով դիմել են ՍԴ
Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:
Հայցում ենք ձեր ներողամտությունը: Շնորհակալություն ՀայՓոստն ընտրելու համար»,- ասված է հայտարարությունում։

