Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, ով անունը փոխել ու դարձրել է՝ Յե, դատի է տրվել Կալիֆոռնիայի շրջանային 4 դատախազների կողմից։
Այս մասին հայտնում է AP-ն։
Նրա դեմ դատական հայց է ներկայացվել, քանի որ նա խախտել է նահանգի օրենքներն ու 30 օրվա ընթացքում չի ապահովել իր ապրանքանիշ Yeezy-ի առցանց պատվերների առաքումը։
Արդյունքում՝ Յեին տուգանել են 950 հազար դոլարով։