Օգոստոսի 8-ին «Կամպ Նոուում» ծրագրված Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան «Բարսելոնա»-«Նապոլի» հանդիպումը կարող է տեղափոխվել Պորտուգալիա։
Բանն այն է, որ ՈւԵՖԱ-ում կասկածներ ունեն Կատալոնիայում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի հետ կապված, հայտնում է RAC 1-ը։
Նշվում է, որ կառույց է նամակ է ուղարկել տեղի առողջապահության նախարարության։ Անցկացման վայրը կախված կլինի այդ նամակի պատասխանից։
