Կապան-Գորիս ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել են հակատանկային արկեր

Հրապարակող՝

salami

Ամենադիտվածներ

Ապրիլի 8-ին՝ ժամը 17։16-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, արկ է հայտնաբերվել։ Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Շուռնուխի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Տեղազննման արդյունքում հայտնաբերվել են հակատանկային արկեր, ականանետի ականներ և նմանատիպ զինամթերքի մնացորդներ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հանձնել համապատասխան ծառայության աշխատակիցներին։

Ամենաթարմ