Իրավական

Կապանում բացահայտվել է 3.750.000 դրամի գողության դեպքը

Փետրվարի 28-ին` ժամը 00:45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Կապանի մի բնակչուհի և հայտնել, որ բնակարանի դուռը հանել են, տան իրերը խառնել, գումար են գողացել:

Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհին հայտնել է, որ փետրվարի 27-ի ժամը 19:30-ից մինչև փետրվարի 28-ի ժամը 00:15-ն ընկած ժամանակահատվածում, դռան փականը հարմարեցված բանալիով բացելով, մտել են իր բնակարան և գողացել 3.750.000 դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ գողությունը կատարել են 1974 թ. ծնված Արման Հ.-ն և 1985 թ. ծնված 1985 թ. ծնված Արթուր Հ.-ն:

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նույն օրը բերման են ենթարկել Արման Հ.-ին և Արթուր Հ.-ին, ապա ներկայացրել քննչական վարչություն: Նրանք ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ