Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է հոկտեմբերի 8-ին կայանալիք Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի Իսլանդիայի դեմ խաղին։
Դրան ընդառաջ վաղը մամուլի ասուլիսով են հանդես գալու հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսն ու թիմի նորեկ Լուկաս Սելարայանը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ասուլիսը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21:30-ին։ Այն ուղիղ եթերով հեռարձակվում է ՀՖՖ-ի օնլայն հարթակներում։