Հայաստանի հավաքականը պատրաստվում է Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպմանը։
Մինչ հանդիպումը կայանալու է հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը, որին, Կապառոսի հետ միասին, կմասնակցի նաև Հենրիխ Մխիթարյանը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։
Ասուլիսը կայանալու է Երևանի ժամանակով 20:30-ին ու հեռարձակվելու է ՀՖՖ-ի սոցցանցերի էջերով ու Youtube-յան ալիքով։
Հիշեցնենք, որ մեր ընտանին հյուսիսմակեդոնցիների հետ կմրցի սեպտեմբերի 2-ին։
