Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում՝ ունենալով ակնհայտ ու մեծ առավելություն, հաղթեց Լիխտենշտեյնի հավաքականի 1-0 հաշվով։
Խաղից հետո՝ մարտի 26-ին, Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխախաղային մամուլի ասուլիսը։
Ասուլիսի ընթացքում մեր ընտրանու մարզիչն անդրադարձ կատարեց մի շարք հարցերի։ Նա ասաց, որ 4-4-2 խաղային համակարգը մեզ հաջողություն բերեց։ Անդրադարռնալով հաջորդ խաղի մեկնարկային կազմին, նա նշեց, որ դա անիմաստ հարց է, քանի որ ֆուտբոլիստները հիմա վերականգնվում են։ Խոսելով Սարգիս Ադամյանից, Կապառոսն ասաց, որ նա շատ լավ խաղաց ու նա նվիրված է հավաքականին։
Հարցազրույցն ամբողջությամբ ու ավելի մանրամասն՝ ստորև․