Ռումինիայի բնակիչներից մեկի մոտ ախտորոշվել է կապիկի ծաղիկ: Դա երկրում առաջին դեպքն է: Վարակված քաղաքացին գտնվում է հիվանդանոցում: այս մասին հայտնում է Ռումինիայի առողջապահության նախարարությանը:
«Ռումինիայում կապիկի ծաղիկի դեպք է արձանագրվել: Վարակվողը Բուխարեստից 26-ամյա տղամարդ է: Վարակը հաստատվել է լաբորատոր համապատասխան փորձաքննությունից հետո»,-նշված է նախարարության հաղորդագրությունում:
Վարակված քաղաքացու մոտ ախտանշանները արձանագրվել են 4 օր առաջ, սակայն նոր բուժհաստատություն դիմել է նախօրեին: Ներկայում նա մեկուսացված է: