Ըստ ԱՄՆ առողջապահության բարձրաստիճան պաշտոնյաների, կապիկի ծաղիկի վարակը ությունը կարող է փոխանցվել մարդուց մարդուն՝ մտերիմ, ինտիմ կամ սեռական շփման միջոցով, որն ունեցել է ակտիվ ցանավորում: Հաղորդում է Bloomberg-ը։
ԱՄՆ-ում հաստատված վիրուսի մեկ դեպք կապ չունի Աֆրիկայի հետ, որտեղ հիվանդությունն առավել տարածված է, ասում են պաշտոնյաները: Նրանք նշել են, որ ընդհանուր բնակչության վարակվելո ռիսկը ցածր է, բայց բուժաշխատողները պարտավոր են վերահսկել հնարավոր դեպքերը և անհրաժեշտության դեպքում օգտագործել պաշտպանիչ սարքավորումներ:
Ի տարբերություն COVID-19 վիրուսի, որը տարածվում է օդով, կապիկի ծաղիկը շատ ավելի սերտ շփում է պահանջում։ Ըստ մասնագետների, ազգային պաշարներում բավականաչափ հակավիրուսային դեղամիջոց կա, որով պայքարում են վարակի դեմ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ հաստատվել է 37 դեպք և ևս 71 դեպք ամբողջ աշխարհում ընթացքի մեջ է։
Մայիսի 20-ին ԱՀԿ-ն հայտարարեց, որ արտակարգ հանդիպում կանցկացնի փորձագետների հետ՝ քննարկելու Եվրոպայում կապիկի ծաղիկի բռնկումը։ Փորձագետները կքննարկեն հիվանդության դեմ պայքարի միջոցները, ինչպես նաև նոր բռնկումին դիմակայելու համար ջրծաղիկի դեմ պատվաստանյութերի կիրառումը:
Վերջին շաբաթների ընթացքում կապիկի ծաղիկի դեպքեր են հայտնաբերվել մի քանի ոչ էնդեմիկ երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Այս հիվանդությունը, որը հիմնականում հանդիպում է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում, հազվագյուտ վիրուս է, որը նման է մարդու ջրծաղիկին։ Դա տեղի է ունենում ավելի մեղմ ձևով: Հիվանդությունն առաջին անգամ գրանցվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 1970-ականներին: Վերջին տասնամյակի ընթացքում Արևմտյան Աֆրիկայում դեպքերի թիվն աճել է։
Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում կենտրոնական և արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Այն դրսևորվում է ջերմության, ընդհանուր թուլության, գլխացավի և մաշկային ցանի տեսքով։
