Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը կալանավորվել է․ ՔԿ

Հրապարակող՝

Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը կալանավորվել է․ ՔԿ

Ամենադիտվածներ

Ինչպես արդեն տեղեկացվել է, Գեղարքունիքի մարզի Ազատ գուղում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի (Եղիշե Հակոբյան) նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այս մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«Գիշերը դատարանը բավարարել է միջնորդությունը, և մեղադրյալը կալանավորվել է։

Հիշեցնեմ՝ ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ին նշված վարույթով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) 4-րդ մասով։

Մինչ այս նա գտնվում էր բժշկական հաստատությունում։

Տեղեկացնեմ նաև, որ այս վարույթով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչությունում»,- գրել է Աբրահամյանը:

Հունվարի 19-ին 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի գործով մեղադրյալ է նաև բարձրաստիճան 4 զինվորական, որոնք պատասխանատու էին այդ վաշտում հակահրդեհային միջոցների ապահովման համար։

Ամենաթարմ