fbpx
Հասարակություն

Կարանտինում առողջներին պահելու վրա ավելի շատ չե՞ն ծախսում, քան թեստավորումն է

Azat.tv մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ում գրել է.

Հույս ունեմ, որ այս շաբաթը ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման պիկը կլինի, իսկ ապաքինվողների թիվը կսկսի էապես մեծանալ Էջմիածնի հայտնի արարողությունից 14 օր անց:

Մի հարցի վրա եմ մտորում, որը մոտակա ճեպազրույցին կխնդրեմ, որ պատասխանեն կառավարության ներկայացուցիչները.

Հարցը. Կորոնավիրուսի թեստավորումն արժե մոտ $60, ըստ տարբեր աղբյուրների: Կարանտիում մարդուն 14 օր պահելու համար, ակնհայտ է, որ $60-ից մի քանի անգամ շատ գումար է ծախսվում: Ինչու՞ թեստավորման չեն ենթարկում մարդկիկ և ճանապարհվում տուն, եթե վարակակիր չեն և ավելին՝ ապահովելով նրանց այդ միջավայրից դուրս լինելու ազատությունը (ընթացակարգերից չպատմեք՝ վարչապետի օրինակը կա):

Առաջարկություն. Հիմա մոտ 600 մարդ են մեկուսացրել, բայց նրանցից շատ քչերի են ստուգել, ըստ պաշտոնյաների: Հասկանում եմ, որ թեստը սահմանափակ է, բայց մեկուսացման վրա ծախսվող հյուրանոցային գումարներով կարելի է գնել նորերը և ավելի ճշգրիտ գործել՝ խնայողաբար:

Ենթադրություն. Լավ, եթե դա անում եք, որ մեղքերը քաղեք Ծաղկաձորի հյուրատներից՝ ներդրում կատարելով նրանց բիզնեսներում կամ որ նույնն է տնտեսությունում, ապա եթե, Աստված ոչ անի, տարածվի կամ երկարի արտակարգ դրությունն, այդ պարագայւմ ո՞նց պետք է իրականացնեք վերահսկողությունը և նրանց բիզնեսներում ներդրումները:

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3837861832892349

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ