Ռումինիայի կառավարությունը նախօրեին որոշում է կայացրել, որ մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների խախտումների դեպքում, որոնք կարող են մահվան հանգեցնել։
Երիկրի վարչապետ Լյուդովիկ Օրբանը հայտարարել է․«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի անպատասխանատու մարդիկ ազատորեն շրջեն և վարակեն ուրիշներին»։
Ռումինիայի քաղաքացիներին մինչև երեք տարվա ազատազրկում է սպառնում, եթե նրանք չհետևեն կարանտինին և դրա պատճառով առողջության համար որևէ հետևանք առաջանա, կամ` հինգ տարի, եթե նրանց գործողությունները վարակման նոր դեպքի հանգեցնեն:
Հիշեցնենք, որ Ռումինիայում վերջին տվյալների համաձայն, հաստատվել է կորոնավիրուսով վարակման 227 դեպք, մեկուսացվել է 3800 մարդ: Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Աղբյուրը՝ AFP։

