Սեպտեմբերի 3-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:
- Արշակ Կարապետյանն ընդունել է ՌԴ-ից ժամանած պատվիրակությանը
- Պն-ում հանդիպում է կայացել պահեստազորայինների հետ
«Հանդիպման սկզբում դեսպան Սխերմերսը շնորհավորել է Արշակ Կարապետյանին` պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Դեսպանի խնդրանքով` պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:
Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ»,- ասված է հաղորդարության մեջ։